Judges 12:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Գաղաադացիները Եփրեմին առջեւէն Յորդանանի անցքերը բռնեցին ու երբ Եփրեմէն փախստական մը «Թող տուէք, անցնիմ» ըսէր, Գաղաադի մարդիկը անոր կ’ըսէին. «Եփրեմեա՞ն ես»։ Անիկա «Ո՛չ» կ’ըսէր
Armenian 2018
Եվ գաղաադացիները բռնեցին Հորդանանի կիրճերը՝ Եփրեմի առջև. և երբ Եփրեմի մի փախստական ասում էր. «Թո՛ւյլ տվեք անցնեմ», այն ժամանակ Գաղաադի մարդիկ նրան ասում էին. «Եփրեմակա՞ն ես դու». նա ասում էր՝ ոչ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Գաղաադացիները Եփրեմի առաջին Յորդանանի անցքերը բռնեցին. եւ երբոր Եփրեմի մի փախստականը ասում էր. Թող տուէք անցնեմ. այն ժամանակ Գաղաադի մարդիկը նորան ասում էին. Եփրեմեա՞ն ես դու. Նա ասում էր՝ Ոչ.
Armenian Eastern Bible 1994
Գաղաադացիները եփրեմեաններից գրաւեցին Յորդանան գետի կիրճերը, եւ երբ եփրեմեանների փախստականներն ասում էին՝ «Թող
Armenian NEA
Գաղաադացիները եփրեմյաններից գրավեցին Հորդանան գետի կիրճերը, և երբ եփրեմյանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թե դուք էլ եփրեմյան եք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։