Judges 14:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց եթէ չկարենաք զանիկա ինծի բացատրել, այն ատեն դուք ինծի երեսուն շապիկ ու երեսուն ձեռք փոխելու հանդերձ պիտի տաք»։ Անոնք ըսին. «Քու հանելուկդ մեզի ըսէ՛, որպէս զի լսենք»։
Armenian 2018
բայց եթե չկարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտաք»։ Եվ նրանք ասացին նրան. «Հանելուկդ մեզ ասա՛, որ լսենք»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց եթէ չկարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ երեսուն շապիկ եւ երեսուն փոխելու հանդերձ տաք, եւ նորանք ասեցին նորան. Հանելուկդ մեզ ասիր որ լսենք։
Armenian Eastern Bible 1994
Իսկ եթէ չկարողանաք լուծել, դուք կը տաք ինձ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ»։ Նրան ասացին. «Առաջարկի՛ր մեզ
Armenian NEA
Իսկ եթե չկարողանաք լուծել, դուք կտաք ինձ երեսուն սավան և երեսուն պատմուճան»։ Նրան ասացին. «Առաջարկի՛ր մեզ քո հանելուկը, և լսենք այն»։