Judges 14:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր հայրն ու մայրը չէին գիտեր թէ այս բանը Տէրոջմէն է, քանզի անիկա Փղշտացիներէն առիթ մը կը փնտռէր, քանզի Փղշտացիները Իսրայէլի վրայ կ’իշխէին։
Armenian 2018
Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ այս բանը Տիրոջից է, որովհետև նա փղշտացիների դեմ մի առիթ էր որոնում. այն ժամանակ փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորա հայրն ու մայրը չգիտէին, որ այս բանը Տէրիցն է, որովհետեւ նա Փղշտացիներիցը մէկ առիթ էր որոնում. եւ այն ժամանակը Փղշտացիներն իշխում էին Իսրայէլի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Նրա հայրն ու մայրը չգիտէին, որ դա Տիրոջից է, որպէսզի նա վրէժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին
Armenian NEA
Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Տիրոջից է, որպեսզի նա վրեժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայելի վրա։