Judges 14:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Մեղրը առաւ եւ ուտելով քալեց ու իր հօրն ու մօրը գնաց։ Անոնց ալ տուաւ ու կերան. բայց անոնց չըսաւ թէ մեղրը առիւծին դիակէն հանեց։
Armenian 2018
Նա մեղրն իր ձեռքն առավ և ուտելով գնում էր. գնաց իր հոր ու մոր մոտ և նրանց էլ տվեց, և նրանք կերան, բայց նրանց չասաց, թե մեղրը հանել էր առյուծի դիակից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա ձեռքն առաւ այն եւ ուտելով գնում էր, եւ իր հօր ու մօր մօտ գնաց եւ նորանց էլ տուաւ, եւ նորանք կերան. բայց նորանց չասեց թէ մեղրը առիւծի դիակիցն է հանել։
Armenian Eastern Bible 1994
Նա առաւ այն իր բերանը եւ ուտելով գնաց իր հօր եւ մօր մօտ, նրանց էլ տուեց, եւ նրանք կերան։ Բայց նրանց չասաց, թէ մեղրը
Armenian NEA
Նա առավ այն իր բերանը և ուտելով գնաց իր հոր և մոր մոտ, նրանց էլ տվեց, և նրանք կերան։ Բայց նրանց չասաց, որ մեղրն առյուծի բերանից է հանել։