Judges 15:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յուդայեանները ըսին. «Ինչո՞ւ համար մեր վրայ ելաք»։ Անոնք ալ ըսին. «Սամփսոնը կապելու ելանք, որպէս զի մեզի ըրածին պէս մենք ալ անոր ընենք»։
Armenian 2018
Եվ Հուդայի մարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Նրանք էլ ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա մեզ արածի պես մենք էլ իրեն անենք»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յուդայեանք ասեցին. Ի՞նչու համար էք մեզ վերայ եկել։ Նորանք էլ ասեցին. Սամփսոնին կապելու ենք վեր եկել, որ նորան մեզ արածի պէս մենք էլ իրան անենք։
Armenian Eastern Bible 1994
Յուդայի երկրի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ էք եկել մեզ վրայ»։ Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ
Armenian NEA
Հուդայի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա հետ վարվենք այնպես, ինչպես նա վարվեց մեզ հետ»։