Judges 16:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դալիլա նոր չուաններ առաւ եւ անոնցմով զանիկա կապեց ու անոր ըսաւ. «Ո՛վ Սամփսոն, Փղշտացիները քու վրադ կու գան »։ (Դարանակալ մարդիկ ներքին սենեակին մէջ նստեր էին։) Սամփսոն զանոնք իր թեւերէն դերձանի պէս փրցուց։
Armenian 2018
Դալիլան նոր չվաններ վերցրեց, դրանցով նրան կապեց և նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա». (իսկ դարանակալները նստել էին ներքին սենյակում). այն ժամանակ նա դրանք դերձանի պես կտրտեց իր բազուկներից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դալիլան նոր չուաններ առաւ եւ նորանցով նորան կապեց, եւ նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. (եւ դարանակալները ներքին սենեակումը նստել էին.) այն ժամանակ նա նորանց դերձանի պէս իր բազուկներիցը կտրատեց։
Armenian Eastern Bible 1994
Դալիլան առաւ նոր չուաններ, դրանցով կապեց նրան եւ ասաց. «Այլազգիները յարձակուել են քեզ վրայ, Սամփսո՛ն»։ Եւ Դալիլան
Armenian NEA
Դալիլան վերցրեց նոր չվաններ, դրանցով կապեց նրան և ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Դալիլան շտեմարանում դարանակալ նստել էր։ Իսկ Սամփսոնը ասեղի թելի նման կտրտեց և այն թափեց իր բազուկներից։