Judges 17:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ անիկա հազար հարիւր կտոր արծաթը իր մօրը դարձուց. բայց անոր մայրը ըսաւ. «Ես այն արծաթը իմ ձեռքէս բոլորովին Տէրոջը նուիրեցի իմ տղուս համար, անով քանդակուած ու թափծու կուռք շինելու համար. ուստի հիմա զանիկա քեզի կու տամ»։
Armenian 2018
Եվ նա հազար հարյուր արծաթը վերադարձրեց իր մորը, բայց նրա մայրն ասաց. «Ես այդ արծաթն իմ ձեռքից նվիրեցի Տիրոջն իմ որդու համար՝ դրանից քանդակած և ձուլածո կուռք շինելու համար, ուստի հիմա այն տալիս եմ քեզ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա հազար հարիւր կտոր արծաթը ետ դարձրեց իր մօրը. բայց նորա մայրն ասեց. Ես այն արծաթն իմ ձեռքիցը Տիրոջը նուիրեցի իմ որդիի համար, նորանով քանդակած եւ թափծու կուռք շինելու համար. եւ հիմա ես այն քեզ եմ դարձնում։
Armenian Eastern Bible 1994
Եւ նա իր մօրը վերադարձրեց հազար հարիւր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նուիրել եմ Տիրոջը՝ առանձին
Armenian NEA
Եվ նա իր մորը վերադարձրեց հազար հարյուր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նվիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածո կուռք շինելու համար։ Հիմա այն քեզ եմ վերադարձնում»։