Judges 18:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք ըսին. «Ելէ՛ք, անոնց վրայ երթանք, քանզի մենք երկիրը տեսանք, ահա շատ աղէկ է. բայց դուք թոյլ մի՛ կենաք։ Երթալու ու երկիրը ժառանգելու եւ հոն մտնելու անհոգութիւն մի՛ ընէք։
Armenian 2018
Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք տեսանք երկիրը, և ահա շատ լավ երկիր է. դուք ի՞նչ եք թույլ նստել. անհոգություն մի՛ արեք այդ երկիրը գնալու և ժառանգելու համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք ասեցին. Վեր կացէք նորանց վերայ գնանք, որովհետեւ մենք երկիրը տեսանք եւ ահա շատ լաւ է, եւ դուք թոյլ նստե՞լ էք. անհոգութիւն մի անիք գնալու այն երկիրը ժառանգելու համար։
Armenian Eastern Bible 1994
Նրանք ասացին. «Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ մենք մտանք շրջեցինք այն երկրում մինչեւ Լայիսա եւ տեսանք, որ
Armenian NEA
Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք մտանք, շրջեցինք այն երկրում մինչև Լայիսա և տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակվում է անհոգ՝ սիդովնացիների նման. նրանք հեռու են Սիդովնից և ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև տեսանք այն երկիրը, որ շատ լավն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ եք։ Հիմա ինչո՞ւ եք հապաղում գնալ մտնելու և այն երկիրը ժառանգելու։