Judges 19:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ անոնց սիրտը կը զուարճանար, ահա քաղաքին բնակիչներէն չար մարդիկ տանը չորս կողմը պաշարեցին ու դուռը ձեռք առին եւ տանը տիրոջը, այն ծեր մարդուն հետ խօսեցան ու ըսին. «Տունդ եկող մարդը հանէ՛, որպէս զի զանիկա գիտնանք»։
Armenian 2018
Երբ նրանց սիրտը զվարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զավակներ տունը պաշարեցին և հարձակվելով դռան վրա՝ խոսեցին այն տան տեր ծեր մարդու հետ և ասացին. «Քո տունը եկած մարդուն հանի՛ր, որ նրան գիտենանք»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր նորանց սիրտը զուարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զաւակներ տունը պաշարեցին՝ դռան վերայ յարձակուելով, եւ այն տան տէր ծեր մարդի հետ խօսեցին եւ ասեցին. տունդ եկող մարդին հանիր, որ նորան գիտենանք։
Armenian Eastern Bible 1994
Երբ նրանց սրտերը զուարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրէն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը եւ
Armenian NEA
Երբ նրանց սրտերը զվարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրեն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը և խոսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ կենակցենք»։