Judges 20:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսրայէլի մարդիկն ալ համրուեցան ու Բենիամինէն զատ չորս հարիւր հազար սուր քաշող մարդ գտնուեցաւ, որոնց բոլորն ալ պատերազմող մարդիկ էին։
Armenian 2018
Եվ Իսրայելի մարդկանց էլ հաշվեցին. բացի Բենիամինի որդիներից, չորս հարյուր հազար սուր քաշող մարդ էր. և սրանք բոլորն էլ պատերազմող մարդիկ էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի մարդիկն էլ համարուեցան՝ բացի Բենիամինից չորս հարիւր հազար սուր քաշող մարդ, սորանք ամենն էլ պատերազմող մարդիկ էին։
Armenian Eastern Bible 1994
Բոլոր իսրայէլացիները, բացի Բենիամինի ցեղի որդիներից, չորս հարիւր հազար սուսերամարտիկներ էին, բոլորն էլ պատերազմող
Armenian NEA
Իսկ Իսրայելի որդիները, բացի Բենիամինի ցեղի որդիներից, չորս հարյուր հազար սուսերակիրներ էին, բոլորն էլ պատերազմող մարդիկ։