Judges 20:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երկրորդ օրը Բենիամինեանները Գաբաայէն անոնց դէմ ելան պատերազմելու համար եւ Իսրայէլի որդիներէն նորէն տասնըութը հազար մարդ գետինը փռեցին։ Ամէնքն ալ սուր քաշող մարդիկ էին։
Armenian 2018
Եվ երկրորդ օրը Բենիամինի որդիները Գաբաայից դուրս եկան նրանց դեմ և Իսրայելի որդիներից կրկին տասնութ հազար մարդ գետին տապալեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երկրորդ օրը Բենիամինեանք Գաբաայիցը նորանց դէմ դուրս եկան, եւ Իսրայէլի որդկանցից կրկին տասնեւութը հազար մարդ խորտակեցին գետինը. սորանց ամենն էլ սուր քաշող մարդիկ էին։
Armenian Eastern Bible 1994
Բենիամինն էլ ելաւ նրանց դէմ պատերազմելու երկրորդ օրը եւ ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց եւ գետին տապալեց։
Armenian NEA
Բենիամինն էլ երկրորդ օրը ելավ նրանց դեմ պատերազմելու և ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց և գետնին փռեց։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։