Judges 20:34 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու Գաբաայի առջեւ բոլոր Իսրայէլէն տասը հազար ընտրուած մարդ եկան եւ պատերազմը սաստկացաւ ու անոնք չէին գիտեր թէ իրենց վրայ չարիք հասեր է։
Armenian 2018
Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտրված մարդ դուրս եկավ Գաբաայի առջև, և պատերազմը սաստկացավ. նրանք չգիտեին, որ չարիք է հասել իրենց վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եկան Գաբաայի առաջը բոլոր Իսրայէլիցը տասը հազար ընտրուած մարդ, եւ պատերազմը սաստկացաւ. եւ նորանք չգիտէին որ իրանց վերայ չարիք է հասել։
Armenian Eastern Bible 1994
Ամբողջ Իսրայէլից տասը հազար ընտիր մարդիկ եկան Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացաւ, բայց Բենիամինի ցեղի որդիները
Armenian NEA
Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտիր մարդիկ հավաքվեցին Գաբաայի դիմաց։ Պատերազմը սաստկացավ, բայց Բենիամինի որդիները չգիտեին, որ իրենց վրա չարիք է հասել։