Judges 21:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Բենիամինեանները դարձան եւ անոնց այն կիները տուին, որոնք Գաղաադի Յաբիսի կիներէն ողջ թողուցեր էին, բայց անոնց բաւական չեղան։
Armenian 2018
Այն ժամանակ Բենիամինի որդիները ետ եկան և այն կանանց, որոնց ողջ էին թողել Գաղաադի Հաբիսի կանանցից, տվեցին նրանց. բայց նրանց համար բավական չէին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն ժամանակ Բենիամինեանք ետ դառան. եւ այն կանայքը տուին նորանց որ ողջ էին թողել Գաղաադի Յաբիսի կանանցից. բայց նորանց համար բաւական չեղան։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ Բենիամինի ցեղի մարդիկ վերադարձան իսրայէլացիների մօտ։ Իսրայէլացիները նրանց կնութեան տուին Գաղաադի երկրի
Armenian NEA
Այն ժամանակ Բենիամինը վերադարձավ Իսրայելի որդիների մոտ։ Եվ նրանց կնության տվեցին Գաղաադի Հաբիս բնակավայրի աղջիկներին, և դա նրանց հաճելի թվաց։