Judges 3:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէրոջը Հոգին անոր վրայ ըլլալով՝ Իսրայէլի մէջ դատաւորութիւն կ’ընէր ու երբ պատերազմի ելաւ, Տէրը Միջագետքի Քուսարսաթեմ թագաւորը անոր ձեռքը տուաւ եւ անոր ձեռքը Քուսարսաթեմի դէմ զօրացաւ։
Armenian 2018
Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա դատավորություն էր անում Իսրայելում, ու երբ պատերազմի ելավ, Տերը նրա ձեռքը մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորին, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմ թագավորի դեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Տիրոջ Հոգին եղաւ նորա վերայ, եւ Իսրայէլի մէջ դատաւորութիւն էր անում. եւ երբոր պատերազմի գնաց, Տէրը Միջագետի Քուսարսաթեմ թագաւորին նորա ձեռքը տուաւ, եւ նորա ձեռքը Քուսարսաթեմի դէմ զօրացաւ։
Armenian Eastern Bible 1994
Գոդոնիէլի մէջ Տիրոջ հոգին բնակուեց, եւ նա Իսրայէլում դատաւորութիւն արեց։ Նա պատերազմի դուրս եկաւ Քուսարսաթեմի դէմ,
Armenian NEA
Տիրոջ հոգին նրա մեջ եղավ, և դատեց Իսրայելին։ Նա պատերազմի դուրս եկավ Քուսարսաթեմի դեմ, և Տերը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմի վրա։