Judges 3:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իսրայէլի որդիները նորէն Տէրոջը առջեւ չարութիւն ըրին։ Տէրոջը առջեւ չարութիւն ընելնուն համար Տէրը Մովաբի Էգղոն թագաւորը Իսրայէլին դէմ ուժովցուց։
Armenian 2018
Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը զորացրեց Մովաբի Էգղոն թագավորին Իսրայելի դեմ՝ Տիրոջ առաջ նրանց գործած չարիքի պատճառով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու. Եւ Տէրը ուժովացրեց Մովաբի Էգղոն թագաւորին Իսրայէլի դէմ, որովհետեւ Տիրոջ առաջին չարութիւն արին։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. եւ Տիրոջ առաջ չարիք գործելու պատճառով Տէրը Իսրայէլի դէմ
Armenian NEA
Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը Մովաբի արքա Եգղոմին զորացրեց Իսրայելի վրա, քանի որ նրանք չարիք էին գործել Տիրոջ առաջ։