Judges 3:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ինք Գաղգաղայի մօտ եղած քարահանքէն ետ դարձաւ ու ըսաւ. «Ո՛վ թագաւոր, քեզի ծածուկ խօսք մը ունիմ»։ Անիկա ըսաւ. «Լուռ կեցիր»։ Անոր քով եղողները դուրս ելան։
Armenian 2018
և ինքը Գաղգաղայում եղած կուռքերի մոտից ետ դարձավ ու ասաց. «Ո՛վ թագավոր, քեզ ծածուկ ասելու խոսք ունեմ»։ Նա ասաց. «Լո՛ւռ կաց»։ Բոլոր նրա մոտ եղողները դուրս ելան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ինքը Գաղգաղայումն եղած կուռքերի մօտիցը ետ դառաւ եւ ասեց. Ով թագաւոր, քեզ հետ մէկ ծածուկ խօսք ունեմ. եւ նա ասեց. Լուռ։ Եւ բոլոր նորա մօտ եղողները դուրս ելան։
Armenian Eastern Bible 1994
Աւոդն ասաց. «Ո՛վ արքայ, քեզ ծածուկ ասելու խօսք ունեմ»։ Եգղոմն ասաց. «Լռի՛ր»։ Եւ ամենքին ասաց. «Հեռո՛ւ գնացէք»։ Եւ
Armenian NEA
Երբ Եգղոմը վերադարձավ Գաղգաղայի կուռքերի մոտից, Ավոդն ասաց. «Ո՛վ արքա, քեզ ծածուկ ասելու խոսք ունեմ»։ Եգղոմն ասաց. «Լռի՛ր»։ Եվ ամենքին ասաց. «Դո՛ւրս ելեք»։ Եվ նրա մոտ եղողները դուրս եկան։