Judges 3:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աւովդ անոր մօտեցաւ։ Անիկա նստեր էր իրեն յատկացեալ ամառնային վերնատանը մէջ։ Աւովդ անոր ըսաւ. «Քեզի Աստուծոյ կողմանէ խօսք մը ունիմ»։ Անիկա աթոռին վրայէն ելաւ։
Armenian 2018
Եվ Ավոդը մոտեցավ նրան, իսկ նա նստած էր իրեն հատկացված ամառանոցի վերնատանը, և Ավոդը նրան ասաց. «Ես Աստծու խոսք ունեմ քեզ համար». և նա վեր կացավ աթոռի վրայից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աւովդը նորան մօտեցաւ, եւ նա նստած էր իր յատկացեալ ամառանոցի վերնատանը, եւ Աւովդը նորան ասեց. Ես Աստուծոյ խօսք ունեմ քեզ համար. եւ նա աթոռի վերայիցը վեր կացաւ։
Armenian Eastern Bible 1994
Նա միայնակ նստած էր իր ամարանոցի վերնատանը։ Աւոդն ասաց. «Ո՛վ արքայ, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։
Armenian NEA
Նա միայնակ նստած էր իր ամառանոցի վերնատանը։ Ավոդն ասաց. «Ո՛վ արքա, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։ Եգղոմն աթոռից վեր կացավ գնաց նրա մոտ։