Judges 3:29 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ժամանակ Մովաբէն տասը հազարի չափ մարդ կոտորեցին, որոնց ամէնքն ալ յաղթանդամ ու զօրաւոր մարդիկ էին եւ մէ՛կը չկրցաւ փախչիլ։
Armenian 2018
Այդ ժամանակ նրանք Մովաբից տասը հազարի չափ մարդ սպանեցին՝ բոլորն էլ հաղթանդամ և զորավոր մարդիկ, և ոչ մեկը չազատվեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն ժամանակ նորանք Մովաբիցը տասը հազարի չափ մարդ զարկեցին՝ ամենն էլ յաղթանդամ եւ զօրաւոր մարդիկ, եւ մէկը չազատուեցաւ։
Armenian Eastern Bible 1994
Այդ օրը մովաբացիներից կոտորեցին մօտ տասը հազար մարդ՝ նրանց բոլոր պատերազմողներին ու բոլոր զօրաւոր մարդկանց, եւ
Armenian NEA
Այդ օրը մովաբացիներից կոտորեցին մոտ տասը հազար մարդու՝ նրանց բոլոր պատերազմողներին ու բոլոր զորավոր մարդկանց, և նրանցից ոչ մի մարդ չազատվեց։