Judges 4:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բարակ Զաբուղոնն ու Նեփթաղիմը Կադէսի մէջ հաւաքեց եւ տասը հազար մարդով ելաւ։ Դեբօրա ալ անոր հետ ելաւ։
Armenian 2018
Բարակը Զաբուղոնին և Նեփթաղիմին հավաքեց Կադեսի մեջ, և տասը հազար մարդ գնաց նրա ետևից. Դեբորան էլ ելավ նրա հետ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Բարակը Զաբուղոնին եւ Նեփթաղիմին ժողովեց Կադէսի մէջ, եւ տասը հազար մարդ վեր կացաւ նորա ետեւիցը. Դեբօրան էլ նորա հետ վեր կացաւ։
Armenian Eastern Bible 1994
Բարակը Զաբուղոնին եւ Նեփթաղիմին հրաւիրեց Կադէս։ Տասը հազար մարդ նրա ետեւից գնացին. Դեբորան նոյնպէս գնաց նրա հետ։
Armenian NEA
Բարակը Զաբուղոնի որդիներին և Նեփթաղիմի որդիներին կանչեց Կադես։ Տասը հազար մարդ նրա հետևից գնացին. Դեբովրան նույնպես գնաց նրա հետ։