Judges 4:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Դեբօրա ըսաւ Բարակին. «Ոտքի՛ ելիր, քանզի Տէրը այսօր Սիսարան քու ձեռքդ մատնեց. միթէ Տէրը քու առջեւէդ չելա՞ւ»։ Բարակ Թաբօր լեռնէն իջաւ եւ իրեն հետ տասը հազար մարդ կար։
Armenian 2018
Եվ Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև Տերն այսօր Սիսարային մատնեց քո ձեռքը. մի՞թե Տերը չէ դուրս գալիս քո առջև»։ Եվ Բարակն իջավ Թաբոր սարից, և տասը հազար մարդ կար նրա հետ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Դեբօրան ասեց Բարակին. Վեր կաց, որովհետեւ Տէրն այսօր Սիսարային քո ձեռքը մատնեց. մի՞թէ Տէրը չէ քո առաջ դուրս գալիս։ Եւ Բարակը Թաբօր սարիցը իջաւ. եւ նորա հետ տասը հազար մարդ կար։
Armenian Eastern Bible 1994
Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետեւ սա է այն օրը, որ Տէրը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տէրն է քո առաջ»։
Armenian NEA
Դեբովրան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև սա է այն օրը, որ Տերը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տերն է քո առջևից ընթանում»։ Բարակն իջավ Թաբոր լեռից, նրա հետևից՝ տասը հազար այր։