Judges 5:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Գաղաադ Յորդանանին անդիի կողմը կը բնակէր Ու Դան ինչո՞ւ համար նաւերու մէջ պանդուխտ մնաց։ Ասեր ծովուն եզերքը կը նստէր, Ու իր նաւահանգիստներուն քով կը բնակէր։
Armenian 2018
Գաղաադը բնակվում էր Հորդանանի այն կողմում, Եվ Դանն ինչո՞ւ պանդուխտ մնաց նավերի մոտ։ Ասերը նստում է ծովի եզերքում Եվ բնակվում է իր նավահանգիստների մոտ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Գաղաադը Յորդանանի այն կողմին էր բնակվում, Եւ Դանը ի՞նչու համար նաւերումը պանդուխտ մնաց։ Ասերը ծովի եզերքումն է նստում, Եւ իր նաւահանգիստների մօտ է բնակվում։
Armenian Eastern Bible 1994
Գադը Յորդանան գետի այն կողմում էր բնակւում.Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նաւերի մէջ։Ասերը ծովի եզերքին է
Armenian NEA
Գադը Հորդանան գետի այն կողմում բնակվեց. Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նավերի մեջ։ Ասերը ծովի եզերքին է բնակվում Եվ նրա ծոցերում է ապրում։