Judges 6:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Գեդէօն անոր ըսաւ. «Ո՜հ, տէր իմ, եթէ Տէրը մեզի հետ է, ինչո՞ւ համար այս բոլոր բաները մեր գլխուն եկան։ Ո՞ւր են անոր հրաշքները, որոնց մասին մեր հայրերը մեզի կը պատմեն՝ ըսելով թէ ‘Տէրը մեզ Եգիպտոսէն հանեց’. բայց հիմա Տէրը մեզ երեսէ ձգեց ու մեզ Մադիանացիներուն ձեռքը մատնեց»։
Armenian 2018
Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Գեդէոնը նորան ասեց. Ոհ, տէր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ի՞նչու համար այս բոլոր բաները մեզ հասան. Եւ ո՞ւր են նորա ամեն հրաշքները, որոնք մեր հայրերը մեզ պատմում են՝ ասելով. Թէ Տէրը մեզ Եգիպտոսիցը հանեց. Բայց հիմա Տէրը մեզ մերժել է, եւ մեզ Մադիանացիների ձեռքն է մատնել։
Armenian Eastern Bible 1994
Գեդէոնը նրան ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրայ, ո՞ւր են
Armenian NEA
Գեդեոնը նրան ասաց. «Ներողություն, Տե՛ր իմ, բայց եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրա, ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը, որ պատմեցին մեզ մեր հայրերը՝ ասելով. “Չէ՞ որ Տերը մեզ հանեց Եգիպտոսից”, և հիմա ինչո՞ւ է նա մեզ լքել ու մադիանացիների ձեռքը մատնել»։