Judges 6:32 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ նոյն օրը զանիկա Յերոբաաղ անուանեց, քանզի ըսաւ. «Թող Բահաղ իր իրաւունքը պաշտպանէ անոր դէմ, իր սեղանը փլցնելուն համար»։
Armenian 2018
Եվ նույն օրը նրան անվանեցին Հերո-Բաաղ՝ ասելով. «Թող Բահաղն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նոյն օրը նորան Յերոբաաղ անուանեց, որովհետեւ ասեց. Թող Բահաղն իր իրաւունքը պաշտպանէ նորա դէմ, որովհետեւ նորա սեղանը քանդել է։
Armenian Eastern Bible 1994
Եւ այդ օրը նրան անուանեց Յերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետեւ քանդել էր նրա զոհասեղանը։
Armenian NEA
Եվ այդ օրը նրան անվանեց Հերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետև քանդել էր նրա զոհասեղանը։