Judges 6:35 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Մանասէին պատգամաւորներ ղրկեց, ան ալ անոր քով հաւաքուեցաւ եւ Ասերին, Զաբուղոնին ու Նեփթաղիմին ալ պատգամաւորներ ղրկեց ու անոնք գացին զանոնք դիմաւորելու։
Armenian 2018
Եվ պատգամավորներ ուղարկեց ամբողջ Մանասեին, նա էլ գնաց նրա ետևից, և Ասերին, Զաբուղոնին ու Նեփթաղիմին էլ պատգամավորներ ուղարկեց, և նրանք գնացին նրանց դիմավորելու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ բոլոր Մանասէին պատգամաւորներ ուղարկեց, նա էլ նորա ետեւից ժողովուեցաւ. եւ Ասերին, Զաբուղոնին եւ Նեփթաղիմին էլ պատգամաւորներ ուղարկեց, եւ նորանք գնացին նորանց դիմաւորելու։
Armenian Eastern Bible 1994
Մանասէի ամբողջ ցեղին պատգամաւորներ ուղարկեց, կանչեց, եւ սրանք էլ գնացին նրա ետեւից։ Պատգամաւորներ ուղարկեց նաեւ
Armenian NEA
Պատգամավորներ ուղարկեց Ասերի, Զաբուղոնի և Նեփթաղիմի ցեղերին, և ընդառաջ ելան նրան։