Judges 6:38 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ այնպէս եղաւ, վասն զի առաւօտուն կանուխ ելաւ ու գզաթը քամեց։ Գզաթէն ցօղը քամեց, որ կոնք մը լեցուն ջուր եղաւ։
Armenian 2018
Այդպես էլ եղավ. առավոտը կանուխ վեր կացավ և գզաթը քամեց ու գզաթից հանեց ցողը, որը մի կոնք լիքը ջուր եղավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այնպէս եղաւ. Որովհետեւ առաւօտը կանուխ վեր կացաւ, եւ գզաթը քամեց, եւ գզաթիցը ցօղը հանեց, որ մի կոնք լիքը ջուր եղաւ։
Armenian Eastern Bible 1994
Այդպէս էլ եղաւ. յաջորդ օրն առաւօտ կանուխ Գեդէոնը վեր կացաւ, քամեց բուրդը, եւ բրդից մի կոնք լիքը ջուր թափուեց։
Armenian NEA
Այդպես էլ եղավ. հաջորդ օրն առավոտ կանուխ Գեդեոնը վեր կացավ, քամեց բուրդը, և բրդից մի կոնք լիքը ջուր թափվեց։