Judges 6:39 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Գեդէօն Աստուծոյ ըսաւ. «Քու բարկութիւնդ իմ վրաս չբորբոքի ու միայն այս անգամ ալ խօսիմ։ Այս անգամ գզաթովը փորձեմ. հիմա միայն գզաթը թող չորնայ ու բոլոր գետնին վրայ ցօղ ըլլայ»։
Armenian 2018
Եվ Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, և միայն այս անգամ էլ խոսեմ, միայն այս անգամ էլ գզաթով փորձեմ. թող միայն գզաթի վրա չորություն լինի, և ամբողջ գետնի վրա՝ ցող»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Գեդէոնն ասեց Աստուծուն. Քո բարկութիւնը ինձ վերայ չբորբոքուի, եւ մինակ այս անգամ էլ խօսեմ. միայն այս անգամ էլ գզաթովը փորձեմ. թող մինակ գզաթի վերայ չորութիւն, եւ բոլոր գետնի վերայ ցօղ լինի։
Armenian Eastern Bible 1994
Գեդէոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկութիւնը չբորբոքուի ինձ վրայ, մի անգամ եւս խօսեմ եւ մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս
Armenian NEA
Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, մի անգամ ևս խոսեմ և մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս անգամ թող միայն բրդի վրա չորություն լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ անձրև»։