Judges 7:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Յերոբաաղ, այսինքն Գեդէօն ու անոր հետ եղող բոլոր ժողովուրդը կանուխ ելան, Հարօդի աղբիւրին քով բանակեցան։ Մադիամի բանակը անոր հիւսիսային կողմը, դէպի Մօրէի բլուրը, հովիտին մէջ էր։
Armenian 2018
Հերո-Բաաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի բանակը նրա հյուսիսային կողմում էր՝ դեպի Մորեի բլուրը, հովտում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յերոբաաղը, այսինքն Գեդէոնը՝ եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը կանուխ վեր կացան եւ բանակեցան Հարօդի աղբիւրի մօտ. եւ Մադիամի բանակը նորա հիւսիսային կողմերն էր դէպի Մօրէի բլուրը՝ հովիտի մէջ։
Armenian Eastern Bible 1994
Յերոբոաղը, այսինքն՝ Գեդէոնը, եւ նրա հետ եղած ամբողջ զօրքը կանուխ վեր կացան եւ բանակատեղի դրին Արէդի աղբիւրի մօտ,
Armenian NEA
Հերոբոաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ զորքը կանուխ վեր կացան և բանակեցին Արեդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի և Ամաղեկի բանակը նրանց հյուսիսային կողմում՝ Գաբաաթամում էր, հովտի մեջ։