Judges 7:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Մադիամ եւ Ամաղէկ ու բոլոր արեւելքցիները մարախներու պէս բազմութեամբ հովիտին մէջ պառկեր էին եւ անոնց ուղտերը անթիւ էին ու ծովուն եզերքը եղող աւազին չափ շատ էին։
Armenian 2018
Մադիամն ու Ամաղեկը և բոլոր արևելցիները մորեխների պես բազմությամբ պառկել էին հովտում, և թիվ չկար նրանց ուղտերին. ծովի եզերքին եղած ավազի չափ շատ էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Մադիամն եւ Ամաղէկը եւ բոլոր արեւելցիները պառկել էին հովիտումը մարախների պէս բազմութեամբ, եւ նորանց ուղտերին թիւ չկար, ծովի եզերքին եղող աւազի չափ շատ էին։
Armenian Eastern Bible 1994
Մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բոլոր բնակիչները բանակ էին դրել ծործորների մէջ մորեխների պէս մեծ
Armenian NEA
Մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները բանակ էին դրել ծործորների մեջ՝ մորեխների պես մեծ բազմությամբ։ Նրանց ուղտերին թիվ չկար, նրանք շատ էին, ինչպես ծովափի ավազը։