Judges 7:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ Գեդէօն երազին պատմութիւնն ու անոր մեկնութիւնը լսեց, Տէրոջը երկրպագութիւն ըրաւ եւ Իսրայէլի բանակը դարձաւ ու ըսաւ. «Ոտքի ելէ՛ք, քանզի Տէրը Մադիամի բանակը ձեր ձեռքը տուեր է»։
Armenian 2018
Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը և վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր Գեդէոնը լսեց երազի պատմութիւնը եւ նորա մեկնութիւնը, Տիրոջը երկրպագութիւն արաւ, եւ ետ դառաւ բանակը Իսրայէլի մօտ եւ ասեց. Վեր կացէք, որովհետեւ Տէրը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տուել։
Armenian Eastern Bible 1994
Երբ Գեդէոնը լսեց երազի պատմութիւնն ու նրա մեկնութիւնը, երկրպագեց Տիրոջը, վերադարձաւ իսրայէլացիների բանակն ու ասաց.
Armenian NEA
Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունն ու նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը, վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը մադիանացիների բանակը մեր ձեռքն է մատնել»։