Judges 7:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն երեք հարիւր մարդը երեք գունդի բաժնելով, ամենուն ձեռքը փողեր ու պարապ սափորներ տուաւ եւ սափորներուն մէջ ալ ջահեր դրաւ
Armenian 2018
Եվ այն երեք հարյուր մարդկանց բաժանեց երեք գնդի և ամեն մեկի ձեռքը փողեր տվեց ու դատարկ սափորներ և սափորների մեջ էլ՝ ջահեր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն երեք հարիւր մարդը երեք գունդի բաժանեց, եւ ամենի ձեռքը փողեր եւ դատարկ սափորներ տուաւ եւ սափորների մէջ էլ ջահեր.
Armenian Eastern Bible 1994
Նա այդ երեք հարիւր մարդուն երեք գնդի բաժանեց եւ ամենքի ձեռքը տուեց եղջերափողեր եւ սափորների մէջ դրուած ջահեր։
Armenian NEA
Նա այդ երեք հարյուր մարդկանց երեք գնդի բաժանեց և ամենքի ձեռքը եղջերափողեր և սափորների մեջ դրված ջահեր տվեց։