Judges 7:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ ես ու բոլոր ինծի հետ եղողները փողը հնչեցնենք, այն ատեն դուք ալ բոլոր բանակին չորս կողմը փողերը հնչեցուցէ՛ք եւ ըսէ՛ք. ‘Տէրոջը ու Գեդէօնին սուրը ’»։
Armenian 2018
Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները փող հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ ամբողջ բանակի չորս կողմում հնչեցրե՛ք փողերը և ասացե՛ք. “Տիրոջ և Գեդեոնի համար ”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր ես եւ բոլոր ինձ հետ եղողները փողը հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ բոլոր բանակի չորս կողմում փողերը հնչեցրէք, եւ ասեցէք. Տիրոջ եւ Գեդէոնի սուրը։
Armenian Eastern Bible 1994
Երբ ես եւ բոլոր ինձ հետ եղողները կը փչենք եղջերափողերը, դուք էլ փչեցէ՛ք եղջերափողերը ամբողջ բանակի շուրջը եւ
Armenian NEA
Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները կփչենք եղջերափողերը, դուք էլ փչե՛ք եղջերափողերը ամբողջ բանակի շուրջը և ասացե՛ք. “Սուր՝ Տիրոջ և Գեդեոնի համար”»։