Judges 7:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ուստի ժողովուրդը ջուրին քով իջեցուց եւ Տէրը Գեդէօնին ըսաւ. «Ով որ շունի լափելուն պէս ջուրը լեզուովը լափէ, զանիկա առանձինն կեցուր ու ով որ խմելու համար իր ծունկերուն վրայ ծռի, զանիկա ալ առանձինն կեցուր»։
Armenian 2018
Նա ժողովրդին իջեցրեց ջրի մոտ. և Տերը Գեդեոնին ասաց. «Ով որ շան լակելու պես ջուրը լակի լեզվով, նրան կկանգնեցնես առանձին. և ով որ էլ խմելու համար կորանա իր ծնկների վրա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա ժողովրդին ջրի մօտ իջեցրեց. Եւ Տէրը Գեդէոնին ասեց. Ով որ շան լակելու պէս ջուրը լեզուովը լակէ, նորան առանձին կանգնեցնես. եւ ով որ էլ խմելու համար իր ծնկների վերայ կորանայ։
Armenian Eastern Bible 1994
Նա զօրքն իջեցրեց ջրի մօտ, եւ Տէրը Գեդէոնին ասաց. «Ովքեր շան նման լեզուով լակեն այդ ջրից, նրանց առանձին կը
Armenian NEA
Նա զորքն իջեցրեց ջրի մոտ, և Տերը Գեդեոնին ասաց. «Ովքեր շան նման լեզվով խմեն այդ ջրից, նրանց առանձին կկանգնեցնես, իսկ ովքեր խմելու համար իրենց ծնկների վրա կռանան, նրանց էլ առանձին կկանգնեցնես»։