Judges 8:25 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու անոնք ըսին. «Բոլոր սրտով կու տանք»։ Ուստի լաթ մը փռեցին ու ամէն մարդ իր աւարին օղերը հոն ձգեց։
Armenian 2018
Նրանք ասացին. «Հոժարակամ տալիս ենք»։ Եվ մի հանդերձանք փռեցին, և ամեն մարդ իր ավարի օղերն այնտեղ գցեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք ասեցին. Տալիս ենք. եւ մի հանդերձ փռեցին. եւ ամեն մարդ իր աւարի օղերը այնտեղ գցեց։
Armenian Eastern Bible 1994
Նրանք ասացին. «Սիրով կը տանք»։ Եւ փռեցին նրա հանդերձներն, ու ամէն մարդ իր աւարի ոսկի գինդերը այնտեղ գցեց։
Armenian NEA
Նրանք ասացին. «Սիրով կտանք»։ Եվ փռեցին նրա հանդերձները, ու ամեն մարդ իր ավարից ոսկի գինդեր գցեց այնտեղ։