Lamentations 1:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Թշնամին ձեռքը երկնցուց անոր բոլոր ցանկալի բաներուն. Քանզի տեսաւ որ հեթանոսները իր սրբարանին մէջ մտան, Որոնց համար դուն պատուիրեր էիր, որ անոնք քու ժողովարանդ չմտնեն։
Armenian 2018
Թշնամին իր ձեռքը մեկնեց նրա բոլոր ցանկալի իրերին։ Երուսաղեմը տեսավ հեթանոսների մուտքն իր սրբարան, որոնց դու հրամայել էիր, որ քո ժողովարանը չմտնեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Թշնամին մեկնեց իր ձեռքը նորա բոլոր ցանկալի բաներին, որովհետեւ տեսաւ հեթանոսներին, որ մտան իր սրբարանը, որն որ դու պատուիրել էիր, որ քո ժողովքի մէջ չ'մտնեն.
Armenian Eastern Bible 1994
Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին: Ես տեսայ հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ
Armenian NEA
Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին։ Ես տեսա հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ քո ժողովրդի սրբավայրը չմտնեն։