Lamentations 1:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Արդեօք հոգ չէ՞ք ըներ, ո՛վ բոլոր ճամբայէ անցնողներ. Նայեցէ՛ք ու տեսէ՛ք, թէ արդեօք այն ցաւին պէս ցաւ կա՞յ, որ իմ վրաս եկաւ, Վասն զի Տէրը զիս նեղեց իր սաստիկ բարկութեան օրը։
Armenian 2018
Ձեզ համար ոչի՞նչ է, ո՛վ ճանապարհով բոլոր անցնողներ, նայե՛ք և տեսե՛ք, թե կա՞ արդյոք իմ ցավի նման ցավ, որ եկավ ինձ վրա, որով Տերը տրտմեցրել է իր սաստիկ զայրույթի օրը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Չէ՞ք տեսնում, ով բոլոր ճանապարհով անցնողներ, նայեցէք եւ տեսէք թէ արդեօք կա՞յ մի ցաւ իմ ցաւի նման, որ եկաւ ինձ վերայ, որին տրտմեցրեր է Տէրը իր բորբոքած բարկութեան օրումը։
Armenian Eastern Bible 1994
Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, յե՛տ դարձէք, նայեցէ՛ք, տեսէ՛ք՝ ինձ հասած ցաւերի նման ցաւեր եղե՞լ են արդեօք.
Armenian NEA
Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, հե՛տ դարձեք, նայե՛ք ու տեսե՛ք՝ ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք. Տերը ձայնը բարձրացրեց ինձ վրա և իր բարկության ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։