Lamentations 1:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բարձրէն իմ ոսկորներուս կրակ ղրկեց, որ անոնց տիրեց. Ոտքերուս առջեւ ցանց տարածեց եւ զիս ետ դարձուց. Զիս ամայացուց ու բոլոր օրը զիս մարած թողուց ։
Armenian 2018
Նա բարձրից կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ, ոտքերիս համար ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի դարձրեց ինձ, ուժաթափ՝ ամբողջ օրը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա բարձրիցը կրակ ուղարկեց իմ ոսկորների մէջ, որ նորանց տիրէ, ոտներիս ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի տարաւ ինձ՝ բոլոր օրը հիւանդոտ։
Armenian Eastern Bible 1994
Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին եւ ինձ յետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրեայ
Armenian NEA
Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։