Lamentations 1:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմ յանցանքներուս լուծը անոր ձեռքով կապուեցաւ. Անոնք միացան ու իմ պարանոցիս վրայ ելան. իմ ոյժս կտրեցին։ Տէրը զիս այնպիսի ձեռքերու մատնեց, որոնցմէ չեմ կրնար ազատիլ։
Armenian 2018
Իմ հանցանքներից լուծ է կապվել նրա ձեռքով. նրանք հյուսվեցին, բարձրացան իմ պարանոցի վրա. նա նվաճել է իմ ուժը։ Տերն ինձ այնպիսի ձեռքերի է մատնել, որ չեմ կարողանում դիմանալ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իմ յանցանքի լուծը նորա ձեռովը կապուեցաւ, նորանք հիւսուեցան՝ վեր ելան իմ պարանոցի վերայ. նա նուաճել է իմ ոյժը. Տէրը ինձ մատնել է ձեռների, որ չեմ կարող կանգնել։
Armenian Eastern Bible 1994
Տէրը կանխաւ ասաց ինձ իմ ամբարշտութեան մասին, իր ձեռքը գցեց եւ իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը. իմ զօրութիւնը
Armenian NEA
Տերը կանխավ ասաց ինձ իմ ամբարշտության մասին, իր ձեռքը գցեց և իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը. իմ զորությունը տկարացավ։ Տերն ինձ մատնեց իմ ցավերին, ու ես չեմ կարողանում հանդարտվել։