Lamentations 1:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը իմ բոլոր զօրաւորներս անարգեց. Իմ երիտասարդներս կոտորելու համար իմ վրաս ժողով գումարեց։ Տէրը Յուդայի կոյս աղջիկը հնձանի մէջ կոխեց։
Armenian 2018
Տերը մերժեց իմ բոլոր զորավորներին, ժողով գումարեց իմ դեմ՝ իմ երիտասարդներին կոտորելու համար, Տերը հնձանի նման տրորեց Հուդայի կույս դստերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տէրը անարգեց իմ բոլոր զօրաւորներին իմ միջումը, ինձ վերայ ժողովք կանչեց իմ երիտասարդներին կոտրելու համար, հնձան կոխեց Տէրը Յուդայի կոյս աղջկայ համար։
Armenian Eastern Bible 1994
Նա ջնջեց իմ միջից իմ ընտիր-ընտիր զօրաւորներին, իմ ընտրեալների կոտորածի ժամն ազդարարեց.Տէրը, ինչպէս հնձանում, ճզմեց
Armenian NEA
Նա ջնջեց իմ միջից իմ ընտիր-ընտիր զորավորներին, իմ ընտրյալների կոտորածի ժամն ազդարարեց. Տերը, ինչպես հնձանում, ճզմեց կույսին՝ Հուդայի դստերը։ Ահա թե ինչու եմ ինձ լացի տվել։