Lamentations 1:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր համար կու լամ, աչքերս, աչքերս արցունք կ’իջեցնեն. Վասն զի մխիթարիչը, որ իմ հոգիս պիտի նորոգէր՝ ինծմէ հեռացաւ։ Իմ տղաքս նուաղեցան, վասն զի թշնամին զօրացաւ։
Armenian 2018
Այս բաների համար եմ լաց լինում, աչքերս արցունք են թափում, որովհետև ինձանից հեռու է մխիթարիչը, որն իմ հոգին պիտի վերանորոգեր. իմ որդիները նվաղեցին, որովհետև թշնամին հաղթեց ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորանց համար ես լաց եմ լինում, աչքերս՝ աչքերս ջուր են թափում, որ հեռացել է ինձանից մխիթարիչը՝ իմ սիրտը հանգստացնողը, իմ որդիքը նուաղեցան, որովհետեւ թշնամին զօրացաւ։
Armenian Eastern Bible 1994
Ահա թէ ինչու ես ինձ տուել եմ լացի: Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին եւ իմ հոգին ինձ
Armenian NEA
Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։