Lamentations 1:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Սիօնի ճամբաները կը սգան՝ հանդիսաւոր տօներուն եկող չըլլալուն համար. Անոր բոլոր դռները ամայացած են, անոր քահանաները կը հեծեն. Անոր կոյսերը կը տրտմին ու ինք դառնութեան մէջ է։
Armenian 2018
Սիոնի ճանապարհները սգում են, որովհետև հանդիսավոր տոներին ոչ մեկը չի գալիս, նրա բոլոր դարպասներն ամայացել են, նրա քահանաները հառաչում են, նրա կույսերը տրտմել են, իսկ ինքը դառնորեն տառապում է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սիօնի ճանապարհները սուգ են անում տօնի եկողներ չ'լինելով, նորա բոլոր դռները ամայացած են, նորա քահանաները հեծում են, նորա կոյսերը տրտմած են, եւ ինքը տխրած է։
Armenian Eastern Bible 1994
Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետեւ նրա տարեկան տօներին եկողներ չկան: Նրա դարպասներն ամայացան, նրա
Armenian NEA
Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տոներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կույսերը գերեվարվեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։