Lamentations 1:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր ոսոխները իշխան եղան, անոր թշնամիները յաջողութիւն գտան, Վասն զի Տէրը զանիկա տրտմութեան մատնեց իր յանցանքներուն համար. Անոր պզտիկ տղաքը թշնամիէն տարուեցան։
Armenian 2018
Նրա հակառակորդները նրա տերերը եղան, նրա թշնամիները հանգիստ են. հանցանքների շատության պատճառով Տերը տրտմեցրել է նրան. նրա երեխաները թշնամու առաջից գերության տարվեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա նեղիչները գլխաւոր եղան, նորա թշնամիքը յաջողուեցան, որովհետեւ Տէրը նորան տրտմեցրել է նորա յանցանքների շատութեան համար. նորա երեխայքը գերի գնացին թշնամիի առաջին։
Armenian Eastern Bible 1994
Նրան նեղողները՝ կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախութեան մէջ են, քանի որ Տէրը խոնարհեցրեց նրան ծանր
Armenian NEA
Նրան նեղողները կանգնեցին նրա գլխին, նրա թշնամիներն ուրախության մեջ են, քանի որ Տերը խոնարհեցրեց նրան նրա բազմաթիվ ամբարշտությունների համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշվեցին։