Lamentations 1:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երուսաղէմ իր տառապանքի ու թշուառութեան օրերը՝ Իր առաջուան ունեցած բոլոր ցանկալի բաները յիշեց, Երբ իր ժողովուրդը թշնամիին ձեռքը ինկաւ ու իրեն օգնող չեղաւ։ Թշնամիները զանիկա տեսան ու անոր կործանումին վրայ խնդացին։
Armenian 2018
Իր տառապանքի և թշվառության օրերին Երուսաղեմը հիշեց իր բոլոր ցանկալի իրերը, որ ուներ վաղեմի օրերից, երբ որ իր ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ և օգնող չուներ. թշնամիները տեսան և ծիծաղեցին նրա կործանման վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Երուսաղէմը յիշեց իր տառապանքի եւ թշուառութեան օրերում իր բոլոր վայելչութիւնները, որ ունէր վաղ ժամանակներից, երբոր իր ժողովուրդը թշնամիի ձեռքն ընկաւ, եւ օգնող չ'ունէր, թշնամիները տեսան նորան, ծիծաղեցին նորա կործանումի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Երուսաղէմը յիշեց իր տառապանքի օրը եւ օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր
Armenian NEA
Երուսաղեմը հիշեց իր տառապանքի օրը և օրն իր բաժանումի, թախծեց այն բոլոր փափագելի բաների համար, որոնց արժանացել էր սկզբում։ Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկավ, ոչ ոք չկար, որ օգներ նրան, տեսան դա նրա ատելիները, քամահրեցին ու ծաղրեցին նրա գերությունը։