Lamentations 1:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր պղծութիւնը իր քղանցքներուն վրայ է, անիկա իր վախճանը չյիշեց Ու զարմանալի կերպով մը նուաստացաւ։ Անիկա մխիթարիչ չունի։ «Ո՛վ Տէր, իմ տառապանքիս նայէ, վասն զի թշնամին հպարտացաւ»։
Armenian 2018
Նրա անմաքրությունն իր քղանցքների վրա է. նա իր վախճանը չհիշեց. նրա անկումը զարմանասքանչ էր, նա մխիթարիչ չունի. «Նայի՛ր, ո՛վ Տեր, իմ տառապանքին, որովհետև թշնամին հպարտացավ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա պղծութիւնները իր քղանցքների վերայ է. նա չ'յիշեց իր վերջը. եւ զարմանալի կերպով ցածացաւ, մխիթարիչ չ'ունի. նայիր, ով Տէր, իմ տառապանքին, որ հպարտացաւ թշնամին։
Armenian Eastern Bible 1994
Նրա պղծութիւնն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատօրէն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ
Armenian NEA
Նրա պղծությունն իր ոտքերի առաջ էր, սակայն նա իր վախճանի մասին չմտածեց. առատորեն արցունք թափեց, բայց ոչ ոք չկար, որ մխիթարեր նրան։ Նայի՛ր տառապանքներիս, ո՛վ Տեր, քանզի թշնամիներս հպարտացան իմ դեմ։