Lamentations 2:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմ ժողովուրդիս աղջկան բեկմանը համար աչքերս արցունք թափելէն աւրուեցան, Աղիքներս խռովեցան, լեարդս գետինը թափուեցաւ, Վասն զի տղաքներն ու կաթնկերները քաղաքին հրապարակներուն մէջ կը նուաղին։
Armenian 2018
Աչքերս մաշվեցին արտասուքից, ընդերքս բորբոքվել է, սիրտս հալվում է իմ ժողովրդի դստեր անկման համար և քաղաքի հրապարակներում երեխաների ու կաթնակերների հյուծվելու պատճառով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Աչքերս մաշուեցան արտասուքով, աղիքներս բորբոքուել են, լեարդս գետինը թափուեցաւ իմ ժողովրդի աղջկայ բեկման համար, երեխաներն ու կաթնակերները քաղաքի հրապարակներումը նուաղելիս։
Armenian Eastern Bible 1994
Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լոյսը խաւարեց, որովայնս տակնուվրայ եղաւ, փառքս լուծուեց
Armenian NEA
Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լույսը խավարեց, որովայնս տակնուվրա եղավ, փառքս հողին հավասարվեց, քանզի քաղաքի բոլոր փողոցներում մեռնում են ծծկեր մանուկները։