Lamentations 2:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք իրենց մայրերուն կ’ըսեն. «Ո՞ւր են ցորենն ու գինին»։ Երբ վիրաւորուածներու պէս կը նուաղին քաղաքին հրապարակներուն մէջ, Երբ իրենց հոգին կ’աւանդեն իրենց մայրերուն գրկերուն մէջ։
Armenian 2018
Իրենց մայրերին ասում են. «Ո՞ւր են ցորենն ու գինին», երբ վիրավորների պես նվաղում են քաղաքի փողոցներում, մինչ իրենց հոգին են ավանդում իրենց մայրերի կրծքին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իրանց մայրերին ասում են. Ո՞ւր է ցորենն ու գինին, քաղաքի հրապարակներումը վիրաւորուածների պէս նուաղելիս, եւ իրանց հոգին իրանց մայրերի գրկումը աւանդելիս։
Armenian Eastern Bible 1994
Նրանք հաց ու գինի էին խնդրում իրենց մայրերից, մինչ քաղաքի մէջ ընկած ու ցրուած՝ մեռնում, իրենց հոգիներն էին
Armenian NEA
Նրանք հաց ու գինի էին խնդրում իրենց մայրերից, մինչ քաղաքի մեջ ընկած ու ցրված՝ մեռնում, իրենց հոգիներն էին ավանդում։