Lamentations 2:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քեզի ի՞նչ վկայութիւն բերեմ. քեզ ի՞նչ բանի հետ բաղդատեմ, ո՛վ Երուսաղէմի աղջիկ. Քեզ մխիթարելու համար քեզի ի՞նչ նմանութիւն բերեմ, ո՛վ Սիօնի կոյս աղջիկ. Քանզի քու աւերակդ ծովու չափ ընդարձակ է. ո՞վ կրնայ քեզ վերաշինել։
Armenian 2018
Քո մասին ի՞նչ վկայեմ, քեզ ինչի՞ նմանեցնեմ, ո՛վ Երուսաղեմի դուստր. քեզ մխիթարելու համար քեզ ինչի՞ հետ համեմատեմ, ո՛վ Սիոնի կույս դուստր. որովհետև քո կործանումը ծովի չափ մեծ է, և ո՞վ պիտի բժշկի քեզ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քեզ ի՞նչ վկայեմ, քեզ ի՞նչ օրինակ բերեմ, ով Երուսաղէմի աղջիկ, քեզ ի՞նչ նմանութիւն բերեմ որ քեզ մխիթարեմ, ով Սիօնի կոյս աղջիկ. որ քո կոտրածը մեծ է ծովի պէս, ո՞վ կ'բժշկէ քեզ։
Armenian Eastern Bible 1994
Քո մասին ի՞նչ վկայութիւն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղէմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛յս աղջիկ.
Armenian NEA
Քո մասին ի՞նչ վկայություն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղեմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛ւյս աղջիկ. ծանրացավ քո վշտի բաժակը, ո՞վ է, որ պիտի կարողանա բժշկել քեզ։