Lamentations 2:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց սիրտը Տէրոջը աղաղակեց. Ո՛վ Սիօնի աղջկան պարիսպ, ցորեկ ու գիշեր հեղեղի պէս արցունք հոսեցուր։ Քեզի հանգիստ մի՛ տար, աչքիդ բիբը թող չդադարի։
Armenian 2018
Նրանց սիրտն աղաղակեց Տիրոջը. ո՛վ Սիոնի դստեր պատ, գիշեր ու ցերեկ գետի պես արտասո՛ւք թափիր, քեզ դադար մի՛ տուր, աչքիդ բիբը թող չհանգստանա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանց սիրտն աղաղակեց դէպի Տէրը. ով Սիօնի աղջկայ պարիսպ, գետի պէս արտասուք թափիր ցերեկ ու գիշեր, քեզ դադար մի տար, աչքիդ բիբը թող չ'հանգստանայ։
Armenian Eastern Bible 1994
Նրանց սրտերը պիտի աղաղակեն դէպի Սիոնի դստեր պարիսպները, գիշեր ու ցերեկ հեղեղի պէս արցունք պիտի թափեն. մի՛ լռիր, մի՛
Armenian NEA
Նրանց սրտերը պիտի աղաղակեն դեպի Սիոնի դստեր պարիսպները, գիշեր ու ցերեկ հեղեղի պես արցունք պիտի թափեն. մի՛ լռիր, մի՛ դադարիր, աչքդ արտասուքից թող հանգիստ չառնի։