Lamentations 2:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տե՛ս, ո՛վ Տէր ու նայէ՛, որո՞ւ այսպէս ըրիր. Միթէ կիները իրենց պտուղը՝ իրենց գրկած տղաքները՝ պիտի ուտե՞ն. Քահանան ու մարգարէն Տէրոջը սրբարանին մէջ պիտի սպաննուի՞ն։
Armenian 2018
Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս. ո՞ւմ հետ ես այդպես վարվել. մի՞թե կանայք իրենց պտուղը պիտի ուտեն՝ նորածին երեխաներին. մի՞թե Տիրոջ սրբարանում սպանվեն քահանան ու մարգարեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նայիր, ով Տէր, եւ տես, ո՞ւմ ես այսպէս արել. մի՞թէ կանայք իրանց պտուղը՝ գրկած երեխաներին ուտեն. Տիրոջ սրբարանումը սպանուի՞ն քահանան ու մարգարէն։
Armenian Eastern Bible 1994
Տե՛ս, ո՛վ Տէր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպէս ճռաքաղ արիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արիր, ներս տարար,
Armenian NEA
Տե՛ս, ո՛վ Տեր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպես ճռաքաղ արեցիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արեցիր, ներս տարար, տվեցիր խոհարարներին, որ ներսում՝ Տիրոջ սրբարանի մեջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարեին։