Lamentations 2:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը խորհեցաւ Սիօնի աղջկան պարիսպը քակել. Լար քաշեց, իր ձեռքը կործանելէն ետ չդարձուց. Պատնէշին ու պարսպին սուգ բռնել տուաւ, անոնք մէկտեղ տրտմեցան։
Armenian 2018
Տերը մտադրեց քանդել Սիոնի դստեր պարիսպը, քաշեց լարը, իր ձեռքը ետ չպահեց կործանելուց, պատնեշին ու պարսպին սուգ անել տվեց, միասին հյուծվեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տէրը խորհեց Սիօնի աղջկայ պարիսպը քանդել, քաշեց լարը, ետ չը դարձրեց իր ձեռքը կործանելուց, պատնէշն ու պարիսպը սուգ անել տուաւ, միասին տրտմեցին։
Armenian Eastern Bible 1994
Սիոնի դստեր պարիսպն ընկաւ ու կործանուեց. լարը քաշեցին եւ բաց չթողեցին իրենց ձեռքերից. աշտարակները սուգ մտան, եւ
Armenian NEA
Սիոնի դստեր պարիսպն ընկավ ու կործանվեց. չափալարը քաշեցին և բաց չթողեցին իրենց ձեռքերից. աշտարակները սուգ մտան, և բոլոր պարիսպները ցնցվեցին ու կործանվեցին։