Leviticus 1:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Փորոտիքը ու ոտքերը ջրով լուայ։ Քահանան բոլորը թող բերէ ու սեղանին վրայ այրէ։ Ասիկա ողջակէզ ու անուշահոտ պատարագ մըն է Տէրոջը։
Armenian 2018
Փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ ամենը բերի և այրի զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհ Տիրոջ համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ փորոտիքն ու ոտքերը ջրով լուանայ. Եւ քահանան ամենը բերէ եւ սեղանի վերայ այրէ. Սա ողջակէզ է՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։
Armenian Eastern Bible 1994
իսկ փորոտիքն ու ոտքերը թող լուանան ջրով։ Թող քահանան այդ ամէնը բերի ու դնի զոհասեղանի վրայ, որովհետեւ ողջակիզուող
Armenian NEA
փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանան դրանք նույնպես թող բերի ու դնի զոհասեղանի վրա, որովհետև ողջակեզ զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։